▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաև հայերի կողմից մոռացված հանգստավայրը....

Ֆոտոպատմություն Աբխազիայի Օչամչիր քաղաքի մասին

Օչամչիրն իր լողափներով մեծ ժոովրդականություն էին վայելում խորհրդային տարիներին: Բոլորի կողմից մոռացված հանգստավայր՝ այսօր այսպես կարելի է այն որակել:

  

 

Օչամչիրում ծովը մաքուր է, այստեղ Աբխազիայի ամենաերկար լողափն է՝ երկու կիլոմետր, բնակարանները և ուտելիքը համեմատաբար էժան են:

 

 

 

 

Սակայն քաղաքը դատարկ է, այդ թվում նաև՝ զբոսաշրջային ժամանակաշրջանում: Տեղացիների պնդմամբ՝ պատճառն այն է, որ այն հեռու է ռուս-աբխազական սահմանից և այստեղ զբոսաշրջային ենթակառուցվածքներ չկան: Ոչ զվարճանքներ, ոչ հյուրանոցներ, ոչ էլ հարմարավետ բնակարաններ կան:

 

 
 

 

Քաղաքի կենտրոն: Ցերեկվա ժամը երկուսն է: Փողոցում գրեթե ոչ ոք չկա: Չկա մեկը, ում հետ կխոսեիր այն մասին, թե քաղաքում ինչ լավ բան կա:

 

 

 

Քաղաքապետարանի մոտ ձիեր ու կովեր են շրջում: Բայց փոխարենը ճանապարհներին խցանումներ չկան:

 

 

 

Քանդված տներ, փողոցներ ու ճանապարհներ: Միջոցների համատարած բացակայություն և որպես հետևանք՝ ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև բնակիչների սակավություն: Նախապատերազմյան շրջանում Օչամչիրում 30 հազար մարդ էր բնակվում: Այսօր՝ տասն անգամ պակաս:

 

 
 

 Անցյալ տարի այս շրջանում 4 հազար զբոսաշրջիկ է հանգստացել, ևս 20 հազարն էքսկուրսիայի է եկել: Սակայն  Օչամչիրի շրջանի մարզպետ Խրիփս Ջոփուայի խոսքով՝ շրջանի բյուջե եկամուտ չի մտել. զբոսաշրջիկները չգիտեին,թե որտեղ գումար ծախսել:

 

 

 

Տեղական սրճարանի տերը երաժշտություն է միացնում: Ձայնարկիչներից կովկասյան շանսոն է թնդում: Մենք օրվա ընթացքում երկրորդ հաճախորդն ենք:

 

 

JAMnewsՀարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее