Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել:«Звезды сошлись» հեռուստաշոուն, որում Պլակսինան արել է իր խոստովանությունը, եթեր է հեռարձակվել НТВ հեռուստաալիքով: Երիտասարդ աղջիկը պատմել է, որ «մոր վերաբերմունքի պատճառով ինքը շատ էր վախենում, սակայն լռելն իր համար էլ ավելի վախենալու էր: «Նա վերցնում էր բանալին, կողպում դուռն ու սկսում էր ինձ խեղդել»,- պատմել է աղջիկը:
Նշենք, որ Տատյանա Պլակսինան Ուսպենսկայայի միակ երեխան է, որը ծնվել է երգչուհու չորրորդ ամուսնությունից: