▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա կարդում է ձեր մտքերը. կզարմանաք, սակայն դուք էլ կարող եք

 Ներկայացվող տեսանյութում  «գուշակը» մի շարք մաթեմատիկական պարզ գործողություններ է առաջարկում ու արդյունքում` առանց սխալվելու կռահում մտքում պահածը: Առաջին հայացքից անհավատալի թվացող այս առաջադրանքի հիմքում, սակայն, ընդամենը պարզ մաթեմատիկական հաշվարկ է ու հասարակ տրամաբանություն:

Դատեք ինքներդ. Նախ առաջարկում է մտքում պահել միանիշ թիվ, ապա բազմապատկել 9-ով, ապա ստացած երկնիշ թվի միավորները գումարել իրար: Իսկ ճշմարտությունն այն է, որ ցանկացած միանիշ թվի դեպքում նշված գործողությունների արդյունքում գումարը  պարտադիր ստացվում է 9:  Ապա առաջարկում է ստացած թվի առաջին տառով պետություն հիշել Եվրոպայում:  «Դ»  տառով սկսվող պետություն Եվրոպայում  բացի Դանիայից որևէ մեկը հազիվ թե հիշի, այն պարզ պատճառով,  որ այն գոյություն չունի: Հաջորդ քայլը` պետության անվան երրորդ տառով խոշոր կենդանի մտաբերելն է: Իսկ այս առաջադրանքի դեպքում առանց երկար մտածելու` առաջին իսկ վայրկայնին մտաբերում ենք  ռնգեղջյուրին (носорог): Ահա և հանելուկը լուծված է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее