▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա գալիս է, ես կմեռնեմ. Օրլանդոյի գեյ ակումբում զոհվածներից մեկի նամակագրությունն իր մոր հետ

Blognews.am-ը գրում է. Հունիսի 12-ի գիշերը 29-ամյա Օմար Մատինը մտավ Օրլանդոյի Pulse ակումբն ու սպանեց 50 մարդու։ Ակումբի հաճախորդներից Էդդի Ջասթիսը թաքնվել է զուգարանում ու նամակներ գրել իր մորը, մինչև ահաբեկիչն իրեն էլ չի գտել։ Զոհված տղայի նամակագրությունը մայրը տրամադրել է Associated Press-ին՚։ Ներկայացնում ենք այն ստորև. 2։06-ին Միննա Ջասթիսն իր որդուց ստանում է առաջին նամակը։

 

Էդդի. Մամ, ես սիրում եմ քեզ։

Էդդի. Ակումբում եմ, կրակում են։

Մինա. Ամեն ի՞նչ կարգին է քո հետ


2։07

Էդդի. Ես զուգարանում եմ, ծուղակում

Մինա. Ո՞ր ակումբում

Էդդի. Pulse. Զանգիր ոստիկանություն 


2։08

Էդդի. Ես կմեռնեմ

Մինա. Զանգում եմ հենց հիմա

Մինա. Դեռ այդտե՞ղ ես

Մինա. Գրողի տարածդ հեռախոսիդ պատասխանիր

Մինա. Զանգիր նրանց

Մինա. Զանգիր ինձ


2։39

Էդդի. Ասեցի չէ, զուգարանում եմ

Էդդի. Նա գալիս է

Էդդի. Ես կմեռնեմ

Էդդի. Զանգիր նրանց մայրիկ

Էդդի. Հենց հիմա

Մինա. Վիրավոր կա՞

2։42

Էդդի. Շատերը։ Հա

Մինա. Դու ոստիկանության հե՞տ ես

Մինա. Գրիր ինձ, խնդրում եմ


2։46 

Էդդի. Ոչ

Էդդի. Դեռ այստեղ եմ, զուգարանում։ Մենք պատանդ ենք։ Նրանք պետք է գան դուրս բերեն մեզ

Մինա. Ոստիկանությունն արդեն այդտեղ է, ասա ինձ, երբ տեսնես նրանց

2։49

Էդդի. Արագացրու


2։50

Էդդի. Նա արդեն զուգարանում է

Էդդի. Կանացի զուգարանում է

Մինա. Նա ձեզ հետ զուգարանու՞մ է

Էդդի. Նա ահաբեկիչ է


2։51

Էդդի. Այո

Մինա. Դու վիրավո՞ր ես


2։52
 

Մինա. Մնա այդտեղ,  նա գեյերին չի սիրում

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее