Բազմակի անգամ անդրադարձել եմ գնդապետ Ամիրխանյանին, ով ղեկավարում է ՊԲ զորամասերից մեկը, ու նշել եմ, որ թող ՀՀ բոլոր հրամանատարներն ունենան այս մարդու պես սիրտ, անկոտրում կամք և հայրենասիրություն:
Թող բոլոր հրամանատարները լինեն նրա պես նվիրված անձնազոհ և զինվորի ղադրը իմացող : Նա առաջիններից էր, որ ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունները իր պաշտպանության տեղամասում , լինելով ոչ միայն բանիմաց մարդ, այլ նաև գրագետ կերպով հաղթահարեց թշնամու նախահարձակ գործողությունները և մինչև վերջ կանգնելով իր զինվորների կողքին ետ շպրտեց ադրբեջանցիներին, ոչ միայն ետ շպրտեց այլ նաև պատճառեց իր զինվորների հետ միասին բազմակի կորուստներ: Ես շատ հպարտ և ուրախ եմ որ ճանաչում եմ քեզ իմ լավ ընկեր հարգելի բարեկամ , ես միշտ մնալու եմ իմ կարծիքին , որ դու լավագույն հրամանատարն ես և լավագույն ղեկավարը:
Նա առաջիններից էր, որ կանգնելով իր զինվորների կողքին՝ հետ շպրտեց թշնամուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet