
Մխիթարյանը հաղթել է Ալիևին
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) գերլարված և կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ և անցել ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:
Հանդիպման ընթացքում Մխիթարյանը պարտվում էր է 0:6 հաշվով, սակայն կարողացավ հաղթել 11:6 հաշվով:
Առաջնությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։
***
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) 50 վայրկյանում 10։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչին և դուրս եկել Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի U20 առաջնության կիսաեզրափակիչ։


