▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավորականներ, ովքեր չեն եղել մտաոռական…Թամար Հովհաննիսյանի կոչը

 

Մհեր Մկրտչյանի այրին` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլոր քաղաքական վերլուծաբաններին, քաղաքագետներին, իրավապաշտպաննելին, իրավագետներին, փաստաբաններին, բոլոր նրանց, ովքեր այս քսանհինգ տարիների ընթացքում իրենց կաշին չեն փոխել մի քանի անգամ, ովքեր չեն շոլել մի ձեռքով այծի գլուխը և մյուսով ջրել կաղամբը, ովքեր երկու տիրոջ ծառա չեն եղել, ովքեր իրենց մտավորական չեն հորջորջել ու իրականում եղել մտաոռական կամ մոտավորական, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի հարատևությամբ՝ եկեք այսօր, ժամը 20:00-ին Ազատության հրապարակ: Ամսի 10-ից հետո կարող է ուշ լինել: Դուք ինձնից լավ գիտեք սա: Եկեք, հինգօրյա ընդմիջումը բավարար էր, նույնիսկ շատ: Վիճակը թեժանում է քաղաքական դաշտում: Հանգուցված խնդիրների թնջուկը մեր առջև է, չենք կարող աչք փակել սրա վրա: Օգոստոս 8, 9, 10, հիշեցնում եմ՝ հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ գնաց:

Հ.Գ. Հա, ի դեպ Լևոն, դու էլ արի էդ ութը տողը դու ինձնից լավ ես ասում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее