▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարություն, մինչև չվերանայեք խորհրդային ժամանակի թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրներ կլինեն

 

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, որ այսուհետև ազատ է վարչական աշխատանքից և կարող է զբաղվել միայն ստեղծագործական գործով։ Չէ որ նրան ազատել են միայն տնօրենի պաշտոնից եւ նա շարունակում է մնալ թատրոնի Գեղ.ղեկ. Բայց արի ու տես, որ ունենք այն, ինչ ունենք. ստեղծագործող մարդը չի ուզում իր գլխին ունենալ տնօրեն֊ղեկավարի, որի լիազորությունները ավելի մեծ են, որը կթելադրի իրեն ինչ անել, ինչպես անել և ցանկացած պահի կարող է գեղարվեստական ղեկավարին ազատել պաշտոնից։ Մշակույթի նախարարություն, մինչև չվերանայեք թատրոնի կառավարման խորհրդային ժամանակից ժառանգած թերի մեխանիզմը, այսպիսի խնդիրները անընդհատ են լինելու։ Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում և նրա առաջարկած անձը պետք է դառնա թատրոնի տնօրենը կամ, ավելի ճիշտ տարբերակով, պրոդյուսերը։ Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը…» 

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

 

 

 

 

 

 

 

Վերջինիս ազատումը շատերի դժգոհությունն է առաջացրել, մասնավորապես՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ:

«Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։

Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող արտիստների արդարացի պահանջին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее