Արարատի մարզի Մրգավետ գյուղում գետի մեջ փետրվարի 19-ին նորածին երեխայի դի է հայտնաբերվել: Այս լուրը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:17:15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գետում երեխայի դիակ կա:
Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեռ հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: Դեպքի մանրամասները ճշտվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: