▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը զանգահարել է Վահան Բադասյանին.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել կապված ՀՀ զինված անձերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է բացատրություններ ստանալ Բադասյանից այն մասին, թե ինչո՞ւ է նա կեղծ հայտարարություններ անում ու անհարկի շահարկում իր անունը։ Բադասյանն էլ նշել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, պարզապես վրդովվել է վարչապետի՝ «դպրոցներում մայր ու աղջկա ինստիտուտի» մասին հայտարարություններից եւ ընդամենը փորձել է նրան հակադարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее