▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում ձերբակալել են կնոջ, ով երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սպառնում էր իրեն պայթեցնել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է մի կին, ով, երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սպառնում էր ինքն իրեն պայթեցնել:Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Առավոտյան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Ժամանած հրշեջները դեպքի վայրում գտել են 3-4 տարեկան երեխայի դիակ՝ առանց գլխի: Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ 4-ամյա աղջկան սպանել է դայակը, այրել է տունն ու փախել:

Կնոջը ձերբակալել են Մոսկվայի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանում: Մետրոյում նրան կանգնեցրել են ոստիկնաները՝ փաստաթղթերը ստուգելու համար, որից հետո նա պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սկսել բղավել«Ալլահ Աքբար»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее