▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած դայակին չեն դատի

 

 

 

 

 

 

 

Մոսկվայի Խորոշևսկի դատարամը 2016-ի մարտին 4-ամյա աղջիկ երեխային սպանած դայակ Գուլչեխրա Բոբոկուլովայիին ազատել է քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Փորձաքննությունը պարզել է, որ կինը հոգեկան խնդիրներ ունի և պետք է բուժում ստանա:

Ապացուցվել է, որ դայակը հանցագործութուն կատարելու պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում:

Հիշեցնենք, որ Գյուլչեխրա Բոբոկուլովան ձերբակալվել էր  Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, երբ նա 4-ամյա երեխայի արյունոտ գլուխը ձեռքին սպառնում էր ինքն իրեն պայթեցնել:

Հավելենք, որ Գուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ ասել էր, որ նման քայլի է գնացել`  վրեժխնդրությունից ելնելով:

«Վրեժ եմ լուծել, ով արյուն է թափում: Պուտինը օդանավերով ռմբակոծում է։ Ինչու՞ եք դուք մեզ՝ մահմեդականներիս  ռմբակոծում, ոչ ոք ոչինչ չի ասում։ Նրանք նույնպես ուզում են ապրել... Նայեք, նայեք փոքր երեխա է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее