▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում 3 սափրագլուխներ սպանել են 69-ամյա հայի

Մոսկվայում Ռյազանի պողոտայում օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ոչ սթափ վիճակում գտնող 3 երիտասարդներ «Ռյազանի պողոտա» մետրոյի մոտ դանակահարել են ազգությամբ հայ 69-ամյա Լևոն Քամալյանին, ով պարզապես նստած է եղել իրեն պատկանող գարեջրատան մոտ: Վերջինս սրտի հատվածում ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Նշվում է, որ  դանակով զինված երիտասարդները հարձակվել են նաև ազգության ղրղզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա, նա ևս տեղում մահացել է:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ հարձակում գործած անձինք սափրագլուխներ են եղել: Հաղորդվում է նաև, որ վնասվածք է ստացել նաև ականատեսներից մեկը՝ 29-ամյա մոտոցիկլիստ Ալեքսանդրը, ով մոտեցել է հանցագործներին՝ փորձելով հետ պահել նրանց: 

 Ոստիկանությունը փնտրում է մարդասպաններին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее