▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի եկեղեցու նկարազարդումները հիշեցնում են Եհովայի վկաների գրքերում արված նկարազարդումները

Թող սրբապղծություն չհամարվի, սակայն Մոսկվայում օծված Սբ Պայծառակերպության եկեղեցու նկարազարդումները հիշեցնում են Եհովայի վկաների գրքերում արված նկարազարդումները, սրբապատկերների գունային լուծումներն էլ որևէ կապ չունեն մեր եկեղեցական նկարազարդումների գույների հետ, տանում են դեպի ռուս Ուղղափառ եկեղեցի և մուսուլմանական մզկիթներ... Էլ գմբեթի նկարազարդման մասին չեմ խոսում... Չեմ կարծում, թե այդ ամենն արվել է բարձրաճաշակ ճարտարապետ Ղուլյանի համաձայնությամբ...

Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Ափսոս էր որ էս եկեղեցին նման տգեղ ձևով այլանդակել են անճաշակ, ոչ կանոնիկ որմնանկարներով, ափսոս էր ճարտարապետի ամբողջ աշխատանքը, որ մի քանի տգետներ հավասարեցրել են ոչնչի...նկարազարդումները հիշեցնում են «ներկիր ինք» ալբոմը կամ էլ սովետական ճաշարանների պատերի նկարները... բայց ոչ եկեղեցու որմնանակարներ, մի խոսքով այլանդակություն ա ու թող ոչ ոք չասի սուբյեկտիվ կարծիք կամ էլ մեկ այլ բան: Եկեղեցական ճարտարապետությունը ու որմնանկարչական արվեստը խաղ ու պար չի, որ ամեն մեկը իր սահմանափակ թուրքի ճաշակով խելքին փչածը կիրառի: Սրանից արդեն վախենալ է պետք, որովհետև ռաբիզը արդեն եկեղեցի էլ ա թափանցել, հայկական եկեղեցական ճարտարապետություն: Ու ոչ մի արձագանք, ցավալի ա, որ մարդիկ կոողքից են նայում, անտարբեր:

Լուսանկարը և գրառումը` Նարեկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее