Մայիսի 18-ին դիմակավոր անհայտ անձը ներխուժել էր Մոսկվայի վարկային բանկի մասնաճյուղերից մեկը եւ 6 մարդու պատանդ վերցրել. բանկի 2 աշխատակցի եւ 4 հաճախորդի:
«Մայրաքաղաքային ոստիկանության հատուկ գործողության ընթացքում մարդկանց պատանդ վերցրած անձը ոչնչացվել է»,- հաղորդել են գերատեսչությունում:
Ավելի վաղ հատուկ ծառայողները ազատել էին բանկում պատանդ վերցված հինգ հոգու:
Աղբյուրը՝ a1plus.am