▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվան Երևանին նախազգուշացրել է»

Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից «Երևանին իրենց հակառուսական քաղաքականության մեջ ներքաշելու» հարցը, որպեսզի նախազգուշացնի ռիսկերի մասին, այս մասին РИА Новости-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։

Թարմացված․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը կապված է Բրյուսելում ընդունված որոշումների հետ և չի բխում պետության ազգային շահերից։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իմ կարծիքով, դա չի առնչվում Հայաստանի ազգային շահերին։ Ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից երբեք չի եղել»,- նշել է նա։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее