Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվեց հերթական սկանդալային միջադեպը...Ըմբշամարտի մինչև 65 կգ. քաշային կարգում երրորդ տեղի համար խաղում հաղթեց ուզբեկ Իխտիոր Նավրուզովը: Նա հաղթանակ տարավ Մոնղոլիան ներկայացնող մարզիկ Գանզորիգ Մանդահնարանին...
Նշեմ, որ խաղն ավարտվել էր 7-7 հաշվով և ուզբեկ մարզիկը հաղթեց միայն մրցավարների կողմից նրան մեկ միավոր նվիրելու շնորհիվ...Մոնղոլ մարզիկի մարզիչները մրցավարների այդ որոշումը անարդար համարեցին և բողոքի յուրօրինակ ձև ընտրեցին...Մոնղոլ երկու մարզինչները բարձրացան գորգի վրա և ՄԵՐԿԱՑԱՆ (տես՝ վիդեոն)...Սակայն ստրիպտիզ-բողոքն իր արդյունքը չտվեց...Միևնույն է հաղթող ճանաչվեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկը...
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերը մեզ մոտ ավելի շատ կհիշվեն իրենց անարդար մրցավարությամբ,որի զոհերից մեկը դարձավ նաև Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը,որից մրցավարները ԳՈՂԱՑԱՆ ոսկե մեդալը և նվիրեցին «երկարալեզու» սերբ ըմբիշին...