▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց». Պավել Մանուկյանի պատասխանը Ժիրայր Սէֆիլյանին

armlur.am-ը գրում է. Արդեն հայտնել էինք, որ այսօր Ժիրայր Սէֆիլյանը նամակ է հղել Պավլիկ Մանուկյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը: Ի պատասխան Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ըրամադրել է նրա պատասխանն ուղղված Սէֆիլյանին:

«Մեր ՙՍասնա ծռերի՚ վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով: Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց: Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր:

Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է:

Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով», – նշել է նա:: 

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում  

Հիշեցնենք, որ Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее