▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշա Գալուստյանը բացահայտել է Սևանում լողալու իր մեթոդը

Հայկական ծագմամբ ռուսաստանցի հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին առաջին անգամ ուղիղ եթեր է մտել Instagram-ում և պատմել, թե ինչպես պետք է լողալ Սևանում։

 

 

 

 

 

 

 

«Այո, ես լողացել է Սևանա լճում։ Պետք է ասեմ, որ այնտեղ կա թթի օղի, խմում ես այն և իսկույն հարբում ես։ Հետո մտնում ես լիճը, և ջուրն այնքան սառն է, որ ջրից դուրս ես գալիս սթափ վիճակում և նորից ես խմում թթի օղի»,- ծիծաղելով պատասխանել է նա օգտատերերից մեկի հարցին։

Նա խոստովանել է, որ հանգստանալու ընթացքում ճոխություններ չի սիրում։

«Սիրում եմ պարզ հանգիստ։ Սիրում եմ լինել ջրի մեջ. լոգասենյակում, ցնցուղի տակ, ինչպես նաև քրքջալ ընկերներիս հետ, համով բաներ ուտել», – ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее