▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև Երևանում, եվրոպական երկրներում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում տևական հզոր ցույցեր չընթնան՝ մենք կասենք, մենք կլսենք

Ահա, թե ինչու՞ ենք խարխափում ճահճում

Ամեն առիթով, ևս մի ավելորդ անգամ պետք է հիշեցնել, թե ռուսը ինչու՞ է մեզ այդպես ատամներով կառչել ու բաց չի թողնում: Դա իհարկե մեր սիրուն աչքերի համար չի անում, այլ Վրաստանի կողքին Հայաստանը կորցնելով, կորցնում է ողջ Կովկասը, այսինք զրկվում է Բոսֆորի տաք ջրերից ու իր կարդաշ դաշնակցի հետ կապից: Մեր ժողովուրդը սա չի հասկանում, դրա համար էլ՝ փողոցներն ընկած «սերժիկ հեռացիր» է բղավում:

Իսկ ռսից ազատվել կարելի է միայն Սփյուռքի հետ միասին, համահայկական միացյալ ուժով, Հայաստանում մնացած ժողովրդական ուժը խիստ տկար է: Մենք կդառնանք գործոն, աշխարհը մեր վրա ուշադրություն կդարձնի միայն այն դեպքում, երբ մեր պայքարը Ռուսատանից ազատագրվելու բնույթ կկրի, Վրաստանի և Ուկրաինայի օրինակով...

Հ.Գ. Մեր պրոբլեմը սեռժիկը չի, «սերժիկացավն» է, որ գլխավոր հրեշին թողած, իր ճիճվին ենք խաղցնում ու առանց ամաչելու, ինքներս մեզ համոզում, որ 10 մլն. հայերով չենք կարողանում մի ճիճվի հախից գալ...

Հ.Հ.Գ. Մինչև Երևանում, եվրոպական երկրներում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում տևական հզոր ցույցեր չընթնան՝ Ազատ Անկախ Հայաստան կարգախոսով, չհավատաք, որ հայկական հայցը՝ մեր ու մեր սարերի արանքից դուրս կգա ...
Մենք կասենք, մենք կլսենք, մենք կսպառվենք...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее