▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիարդատիրոջ կինն իր շքեղ կյանքի պատճառով դարձել է ծաղրի առարկա

Դիտեք նաև՝

Wnews.am-ը գրում է.

Իհարկե, շքեղ կյանքի մասին բոլորն են երազում, բայց ավելորդ ցուցամոլությունը երբեմն դառնում է ծաղրի առարկա ։ Ուկրաինացի երգչուհի Կամալիան իր ճոխ ապրելակերպի պատճառով հայտնվել է բրիտանական Daly Mail-ի ուշադրության կենտրոնում:  Պարբերականը  ցուցադրել է, թե ինչպես է ապրում  երգչուհի, նախկին մոդել Կամալիան՝ իր միլիարդատեր ամուսնու՝ Մուհամեդ Զահուրի հետ և ծաղրել է  շքեղության հանդեպ նրա սերը  ։
 

Կամալիա Զահուրը երբեք չի թաքցրել, որ ապրում է հեքիաթային ճոխ պայմաններում։ Երգչուհին անգամ մասնակցել է  “1+1”  հեռուստաալիքի «Հարուստները նույնպես լացում են» հաղորդմանը, որտեղ շատ անկեղծ է եղել հանդիսատեսի հետ։

39-ամյա երգչուհին թույլ է տվել Daly Mail-ի լրագրողներին լուսանկարել իր տունը եւ կիսվել է իր ընտանեկան փոքր ավանդույթով։ Հայտնի շիկահերը շատ է սիրում շամպայնով լոգանքներ ընդունել։ Արտասահմանյան լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել քննադատելու Կամալիային չափից դուրս շքեղ կյանքի համար՝ ծաղրելով նրա կողմից պաշտելի «խաղարկային» լոգանքները։

«Ես նման լոգանքներն ամեն օր չեմ ընդունում, այլ անում եմ ամեն վեց ամիսը մեկ տաս օր շարունակ։ Ես օգտագործում եմ շամպայնի  40 շիշ։ Շամպայնը մաքրում է մաշկի ծակոտիները եւ ձգում է այն»,- պատմել է երգչուհին։

Կամալիան պատմել է նաեւ իր զգեստապահարանի մասին, որը լի է հայտնի դիզայներների զգեստներով։ Նրա խոսքերով, իր հագուստների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 հազար ֆունտ սթերլինգ։ Շքեղ տանն ապրում են նաեւ ամուսինների զույգ դուստրերը, ովքեր շուտով կդառնան երեք տարեկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее