▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Երևանում, օրերս, առաջին անգամ  կազմակերպվեց «Նորաձևության և արվեստի ցուցահանդես-բարեգործական վաճառք» միջոցառումը, որի նախաձեռնող Տարիել Բիշարյանը Երևան էր ժամանել Միլանից ու Հայաստանի մայրաքաղաք  հրավիրել  ինչպես հայտնի դիզայներներ արտասահմանից, այնպես էլ հայ  սկսնակ դիզայներներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բարեգործական վաճառքի ողջ հասույթը տրամադրվել է «Օրրան» բարեգործական կազմակերպությանը։ Հենց «Օրրան»-ում էլ գործում է կարի խմբակ, որի սաները, Տարիել Բիշարյանի նախաձեռնությամբ,  աշխատել են դրսից եկած հյուրերի հետ  և  իրենց հագուստները մի փոքր ձևափոխելով ներկայացրել են միջոցառմանը։ 

Տարիել Բիշարյանին , նախաձեռնության համար, իր շնորհակալությունն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ու կարևոր է համարել նման միջոցառումների անցկացումը ու դրանցում նաև «օրրան»-ցիների ներգավումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее