Միջադեպ տրանսպորտում՝ քաղաքացու և ՔՊ-ական պատգամավորի միջև. հնչել են փոխադարձ վիրավորանքներ
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Համացանցում տեսանյութ է տարածվել հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Քաղաքացին, տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա՞ծք, մարդամեջ եք հելնում դո՞ւք»: «Ապուշ ե՞ս, արա՛, թող իջնեմ»,- արձագանքում է պատգամավորը և հարվածում իրեն քննադատող քաղաքացուն: «Մի՛ խփի արա, ա՛յ ժեխ բիձա, ա՛յ վիժվածք»,- ասում է քաղաքացին: |