slaq.am-ը գրում է. այսօր լուսադեմին Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով պատրասվել են մեկնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյան երեխաները, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Այս մասին տեղեկացրել են միջադեպի ականատեսները:
Միջադեպը օդնավակայանի ղեկավարության մոտ դժգոհություն է առաջացրել, անգամ թույլ չեն տվել, որպեսզի երեխաները մեկնեն, սակայն որոշ ժամանակ անց թույլ են տվել:
Նշենք, որ վիճաբանությունը ոչ միայն ֆիքսել են ականատեսները, այլև՝ օդանավակայանում տեղադրված տեսախցիկները:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ ՖոտոԼուրի