▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը որոշել է ընդլայնել իր առանձնատան տարածքը` բնակիչների հաշվին

xnews.am-ը գրում է. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը որոշել է թաղամասի բնակիչների հաշվին ընդլայնել իրեն պատկանող առանձնատան տարածքը: Այս մասին հայտնեց Երեւանի Արաբկիր 29 փողոցի բնակիչներից մեկը: Խոսքը վերաբերում է Մոնումենտ կոչվող հայտնի տարածքին, որտեղ երկրի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ կառուցել են առանձնատներ: Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ մի քանի տարի առաջ եւս Միհրան Պողոսյանը իր առանձնատան տարածքը ընդլայնելու համար դիմել էր Երեւանի քաղաքապետարան, եւ բնականաբար թույլտվություն էր ստացել: Հիմա, դարձյալ Պողոսյանը որոշել է սեփական առանձատան շրջակայքը ընդլայնել:

«Իմացել ենք, որ ութ մետր պիտի ընդլայնի իր տարածքը: Դա կնշանակի, որ ամբողջ փողոցը գրեթե փակվում է, եւ մնում է մի փոքր նրբանք»,- ասաց մեզ զանգահարած քաղաքացին: Նշեք, որ ճանապարհը, որն անցնում է Միհրան Պողոսյանի տան մոտով բնակելի է, եւ տարածքում ապրում են այլ բնակիչներ եւս, բայց պարզվում է այս ամենը Պողոսյանին չի մտահոգում, եւ նա որոշել է «սեփականաշնորհել» հիշյալ փողոցը, որը ընդհանուր սպասարկման համար է  նախատեսված:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

tun02

tun03

tun04

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее