ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն տխմարը և քաղաքականությունից բոբիկը կարող է մտածել, որ Մոսկվան շարժում է հրահրում, որ փոխի Նիկոլին։ Ինչի՞ համար։ Նիկոլի ո՞ր քայլը չի բխել Մոսկվայի շահերից։ Նիկոլը ԼԱՎԱԳՈՒՅՆ կերպարն է Մոսկվայի համար։ Նա հլու կատարել և կատարում է Մոսկվայի ԲՈԼՈՐ հանձնարարականները։ Չի արել որևէ քայլ, որը Մոսկվայի դեմ լինի։ Միևնույն ժամանակ Նիկոլի վարքը Մոսկվային թույլ է տալիս արդարացնել իր դավաճանական վարքը Հայաստանի նկատմամբ և հարաբերությունների վատթարացման մեղքը դնել Նիկոլի վզին, այսինքն մեղավորությունը բարդել Հայաստանի վրա։ Ավելին, Նիկոլն իր իբր արևմտամետ քայլերով վարկաբեկում է ժողովրդավարությունն ու Արևմուտքը։ Էլ Մոսկվային սրանից ավել ի՞նչ է պետք։ Դրա համար էլ Մոսկվայի քայլերն ուղղված են վարկաբեկված անձանց միջոցով ժողովրդական շարժումը վարկաբեկելուն։ |
«Միայն տխմարը կարող է մտածել, որ Մոսկվան ուզում է փոխել Նիկոլին». Արա Պապյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet