Hraparak.am-ը գրում է. Հարսանիքի կազմակերպմամբ զբաղված անձանցից մեկը կայքին ուշագրավ մանրամասներ է պատմել տրանսպորտի և կապի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից։
Պարզվում է՝ հարսանեկան արարողության ժամանակ ուտեստներ պատրաստող խոհարարներին ընտրել են մրցութային սկզբունքով։ Կայքի զրուցակիցը տեղյակ չի եղել, թե քանի անձ էր մասնակցել այդ խիստ պատասխանատու մրցույթին, բայց իմացել էր, որ ասենք, Բելաջիոյի խոհարարը մրցույթից դուրս էր մնացել, քանի որ նրա պատրաստած կերակուրները դուր չէին եկել «ժյուրիին»։
Մրցույթի արդյունքում ընտրվել էր 4 խոհարար, որոնցից մեկը Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանային համալիրի մեքսիկացի խոհարարը, իսկ մյուսը «Ծիրանի» ռեստորանի խոհարարը։ Չորս խոհարարներից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել կոնկրետ գործի համար՝ մեքսիկացին ծովային և էկզոտիկ ուտեստների, մեկը միայն աղցանների, «Ծիրանիի» խոհարարը բազմազան խորովածների համար և այլն։ Երբ նախապես ծրագրվել է ուտեստների քանակը, խոհարարները զգուշացրել են, որ այդ շատ տաք, սառը խորտիկները չեն կարող մի երեկոյի ընթացքում «ուտվել»՝ մարդկային ստամոքսն ունակ չէ այդ քանակի կերակուր ընդունելու։ Բայց նրանց ասվել է՝ դա ձեր գործը չէ։
Կոպիտ հաշվարկներով միայն ուտելիքի գնման գինը կազմել է մոտ 75 միլիոն դրամ։ Հարսանիքին մասնակցել է 1200 մարդ, առանձին սրահում կերել-խմել են 200-ի չափ թիկնապահներն ու ուղեկցողները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում