▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միավորվել են իշխանափոխություն անելու, հետո՞.Գառնիկ Իսագուլյանը՝ դաշինքների մասին

«Բոլոր դաշինքները տեխնիկական են: Որևէ սկզբունք, մոտեցում ու գաղափարախոսություն, պետականության մասին ընդհանուր պատկերացում անգամ չկա: Միավորվել են իշխանափոխություն անելու: Հետո ի՞նչ են անելու»,-կարծում է ՀՀ ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով.

«Դաշինքներում ընդգրկված անձանց նպատակը խորհրդարանում հայտնվելն է: Դա ամենավտանգավորն ու անցանկալին է»:

Նրա խոսքով՝ լուրջ մրցակցություն կարող է լինել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի  միջև, սակայն կարևոր է, թե ինչպե՞ս կձևավորվի Գագիկ Ծառուկյան դաշինքը, ի՞նչ ուժերով կգնա ընտրությունների:

«Շատ կարևոր է այն, թե Ծառուկյանն ում կընդգրկի դաշինքի մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Գառնիկ Իսագուլյանը:

Անի Կարապետյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее