ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում գտնվող Pulse միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինը նույն պես միասեռական է եղել: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը:
Հայտնի Է դարձել, որ Օմարը վերջին 3 տարիների ընթացքում կանոնավոր այցելել է տվյալ ակումբը, բացի դրանից Grindr ծանոթությունների ծառայության միջոցով շփվել է միասեռականների հետ:
Հատկանշականն այն է, որ Օմարի առաջին կինը Սիտորա Յուսուֆիյն ասել է, որ ամուսնությունից հետո Մատինը խոստովանել է, որ նախկինում միասեռականության փորձ է ունեցել ու հաճախ է նմանատիպ ակումբներ այցելել:
Օմարի՝ միասեռական լինելու մասին խոսել է նաև Մատինի դասընկերներից մեկը. WFTV9 հեռուստաալիքի հետ զրույցում նա պատմել է, որ Օմարը միասեռական է եղել և երկակի կյանք է վարել:
Pulse ակումբի մշտական այցելուներն ու աշխատողները ևս հաստատել են, որ Մատինը հաճախակի էր այնտեղ գալիս ու լավ ժամանակ անցկացնում:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մատինը զինված մտել է ակումբ ու կրակ բացել, որի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ 53 մարդ:
ՀԱվելենք նաև, որ Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով նման տեսակի ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում: