Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը. Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետեւում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։
Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետեւանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլեւ հերոսացնում ու պետական պարգեւների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։
Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող եւ ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։
Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ՝ 2013-ին