Մեզ հաղորդեցին, որ Կոմիտասի 5-ի շինհրապարակում այս պահին մոտ 15 քաղաքացիներ կան: Բազմաթիվ մարդիկ և լրագրողներ խմբվել են դարպասներից դուրս: Բոլորը սպասում են ինչ-որ փաստաթղթերի ներկայացման: Քաղաքացիներին է մոտեցել փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը և պահանջել, որպեսզի նրանք դուրս գան տարածքից, սակայն քաղաքացիները պահանջում են ներկայացնել բոլոր փաստաթղթերը: «Իրավապահ մարմինները» տարածքի «սեփականատիրոջ» հետ համատեղ փորձում են գույքի վնասի գործ սարքել ակտիվիստների գլխին, սակայն առայժմ չի ստացվում: Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա է ծռված ժեշտերի և վնասված դարպասի նկատմամբ: ՄԻԱՑԵՔ:
Հ.Գ Ոստիկանությունը կրկին ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ է նյութում:
«Մեր Քաղաքը» նախաձեռնություն