▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի շարք պաշտոնատար անձինք հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության եւ ժամկետների հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաեւ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

Վ. Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. խոսակցությանը դեռ կվերադառնան: Հարցին` ի վերջո, համաներում տեղի ունենալո՞ւ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում: Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее