▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ արարողակարգից շեղվեիք....

Երկու նկատառում, որ ցանկանում եմ նշել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցելության վերաբերյալ՝ արարողակարգային տեսանկյունից:

Որքանով էր նպատակահարմար օդանավակայանում պատվո շքերթին հրացաններով զինվորների մասնակցությունը. Զենքին ու բռնությանը դեմ  մարդուն ավելի գեղեցիկ չէր լինի, որ զինվորական հագուստով շքերթի մասնակիցներն, ասենք, ուռենու կամ ծիրանենու դեկորատիվ ճյուղերով դիմավորեին: 

Հասկանում եմ՝ արարողակարգ գոյություն ունի, բայց զենքն ու Հռոմի պապը իրարից շատ, շատ հեռու են....

Արժե գուցե երբեմն արարողակարգից մի քիչ շեղվել...

Այսօր էլ, եր դիտում էի ուղիղ հեռարձակումը Ծիծեռնակաբերդի բարձրունքից , նկատեցի, որ երբ Հռոմի պապն աղոթում էր ՝ նվագախումբը  հնչեցրեց երաժշտություն...Աղոթքին , վստահ եմ, դա խանգարեց, ինչպես խանգարեցին, դեռ աղոթքը չավարտած Հռոմի պապին մոտեցած արարողության մյուս մասնակիցները ու լավ է, որ սպասեցին, որ մինչև Ֆրանցիսկոսն ավարտի իր լուռ աղոթքն ու գլուխը վերև բարձրացնի: 

Ամեն դեպքում, 

Շնորհակալություն, Հռոմի պապ...

Շնորհակալություն նաև այցը կազմակերպողներին

 

Հեղինակ՝ Ա.Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее