Ավելորդ կիլոգրամները կանանց ոչ միայն «տանձից խնձորի են վերածում», ծերացնում են, ազդում արտաքինի վրա, այլև զրկում ամենակարևորից` սեքսուալ ուրախությունից: Բայց փորձեք կորցնել մի քանի կիլոգրամ, և սեռական կյանքը հեքիաթ կդառնա: Համենայն դեպս վստահ է հոգեբան Մարտին Բինսը` ամերիկյան Դյուկի համալսարանի մասնագետներից մեկը: Նա հատուկ փորձ է անցկացրել, որի ընթացքում մասնակիցներին ստիպել է նիհարել և ժամանակ առ ժամանակ նրանց հարցեր է տվել իրենց ինտիմ կյանքի մասին: Հետազոտությանը 161 կին և 26 տղամարդ է մասնակցել, որոնց միջինը տարիքը եղել է 45-ը, և նրա բոլորը, միանշանակ, «նիհարելու տեղ են ունեցել»: Փորձը սկսելուց առաջ և այնուհետ յուրաքանչյուր եռամսյակը մեկ նրանք պատմել են իրենց սեքսուալ կյանքի մասին: Առաջին իսկ դրական տվյալները գրանցվել են այն ժամանակ, երբ մասնակիցները սկսել են կիլոգրամներ կորցնել և զրկվել են իրենք քաշի մոտավորապես 12 տոկոսից:
Սկզբում կանանց 68 տոկոսը կարծում էր, որ ոչ գրավիչ տեսք ունի, սակայն մեկ տարի անց այդպիսիք միայն 26 տոկոսն էին:Բացի այդ փորձը սկսելուց առաջ կանանց 63 տոկոսը չէր ցանկանում, որ տղամարդիկ իրենց մերկ տեսնեին, իսկ փորձի ավարտին բարդույթավորված կանանց թիվը կեսից էլ պակաս էր: Բացի այդ փորձի ավարտին հոգեբանները պարզել են, որ սեռական կյանքում չբավարարված մասնակիցների թիվն անհամեմատ կրճատվել է: Հոգեբան Բինսը պնդում է` պետք չէ ունենալ իդեալական քաշ երջանիկ և առողջ լինելու համար, բավարար է կորցնել քաշի 10 տոկոսը, և դուք երջանիկ ու բավարարված եք: