▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի քանի բահ ասֆալտի թերմացք են լցնում ու բահերով ծեծում»․ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիգրան Ավինյան, ես չգիտեմ Դուք տեղյա՞կ եք՝ ինչ մեթոդաբանությամբ են լցվում Նոր Նորք վարչական շրջանի փոսերը, թե՞ չէ, բայց որպես Երևանի բնակիչ պահանջում եմ պարզաբանել, թե՞ ինչպես ա ստացվում, որ 2 ամիս շարունակ վարորդներին տանջող Ջուղայի փողոցի փոսերն ընդհանրապես չեն ասֆալտապատվում, իսկ դրանից հետո այ սենց մի քանի բահ ասֆալտի թերմացք են լցնում ու բահերով ծեծում, անցնում առաջ։ Իսկ հետո էդ ասֆալտ փռողներն էլ ասում են, որ իբրև սա քաղաքապետարանը չի անում, այլ ինչ որ Ապոլոն ՍՊԸ-ի նվերն ա քաղաքին։
Երևանի քաղաքապետարան, էդ մեր քաղաքի բյուջեն էնքան չկա՞, որ մի քանի փոս լցնի, թե՞ նորից նախկինների մեթոդներով ա ամեն ինչ արվում՝ «ախպեր էն մի քանի փոսերը լցրեք, հետո որ տենդեռ շահեք, հետը պլյուս-մինուս կանենք»։
Երկու-երեք ամիս առաջ էլի նույն ձև լցվել էին Ջուղայի փոսերը, էլի կատարյալ վատ ու էլի, երբ մոտեցել էի դիտողություն անելու, լցնողներն ասում էին՝ նվեր ա մեր կողմից, հեսա շուտով ճիշտ ձևով կասֆալտապատենք։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, խնդրում եմ ուսումնասիրեք, թե ի՞նչու են ասֆալտի տենդեռ շահող կազմակերպությունները նվերներ անում Երևանին և արդյո՞ք դա չէ պատճառներից մեկը, որ օր օրի վատ որակի ասֆալտ են փռվում մեր քաղաքի փողոցներում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее