Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ երեկ իր պատգամն է հղել։ Նա իր խոսքում շեշտել է, որ ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ՝ մեր ազգային պահանջատիրությունն ամրապնդելու օր։ «Մեր ժողովուրդը պահանջատեր է, քանի դեռ Թուրքիան չի ընդունել 1915-ին մեր ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը։ Պահանջատեր է, քանի դեռ Արցախը բռնագրավված է ցեղասպան Ադրբեջանի կողմից»,- ասել է կաթողիկոսը՝ պահանջելով Արցախի ժողովրդի վերադարձը, Ադրբեջանի կողմից ձերբակալված գերիների շուտափույթ ազատ արձակումը։ Իր ելույթի ավարտին կաթողիկոս Արամ Ա-ն համախմբման կոչ է արել՝ Հայաստանի փրկությունը վեր դասելով ամեն ինչից։ |
«Մի՛ փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին»․ Արամ Ա-ն՝ Էրդողանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet