▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի լուսանկարի պատմություն...

Համացանցի հայ օգտատերերը կայծակնային արագությամբ տարածեցին լուսանկարը, որտեղ Դիեգո Մարադոնան, իբր, միացել էր «Մենք բոլորս Արցախ ենք»  ֆլեշմոբին: 

Դրա համար առիթ էր դարձել Կանադայում ՀՀ դեսպանատան աշխատակից Սասուն Հովհաննիսյանն, ով իր  ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի` Արցախին նման կերպ իր զորակցությունն է հայտնել նաև աշխարհառչակ արգենտինացին: 

Ավելի ուշ պարզվեց, որ լուսանկարը ֆեյք է և պատրաստված հատուկ ծրագրի միջոցով: 

Ներողություն խնդրելով մեր ընթերցողներից, ցանկանում ենք, օգտատերից ոմանց զգաստության կոչ անել, նաև  նշել, որ եթե նույնիսկ դեսպանատան աշխատակիցը սխալվել է, կամ ՝ դիտմամբ ֆոտոշոփ է արել, համարենք սա քարոզչական տրյուկ, թեկուզ ոչ հաջողված, բայց եկեք նաև ընդունենք, որ այդ թվում  օտարազգիների միջոցով տարածված այդ լուսանկարը շատերի մոտ հետաքրքրություն կարող է առաջացնել լատինատառ գրված Արցախ և Լեռնային Ղարաբաղ  հեշթեգերի վրա ու տարբեր երկրներում մարդիկ կարող են ծանոթանալ ղարաբաղյան հակամարտության խնդրին ու վերջին զարգացումներին:

Կրկին՝ ներողություն խնդրելով ընթերցողներից, հիշեցնենք, որ համացանցում արդեն մի քանի օր մեկնարկել է  «Մենք բոլորս Արցախ ենք»  ֆլեշմոբը, որի մասնակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և այլ երկրներից  սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրում են «Մենք բոլորս Արցախ ենք»  գրությամբ լուսանկարներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее