|
Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը. «Ի՞ՆՉ Է «ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈւԹՅՈւՆԸ» Սուրբ ՄԻ՛ ԱՍԵՔ «ԵՐԿՐՊԱԳՈՒ». ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ Արմեն Հարեյանն էլ գրում է․
Լիքը մարդիկ գրում են թէ ինչպես են երկրպագում այս կամ այն ֆուտոլային թիմին։ Հայերենում երկրպագել նշանակում է այդ թիմի խաղացողների առաջ կռանալ ու հողը համբուրել։ Իսկ սա նշանակում է, որ դու միանգամից ուրանում ես քո Տեր Աստծուն, ու Նրան թողած, երկր-պագում ես Նրա ստեղծած մարդուն։ Նույնիսկ մարդիկ գրում են, որ տասնյակ տարիներով եղել են " Մեսսիի մոլի երկրպագու․․․" Հիմա հատուկ գրում եմ այդ մարդկանց համար, ովքեր երևի թէ իրենց Քրիստոնյա են համարում ու մկրտվել են Սուրբ Երրորդության անունով։ Տեր Հիսուսը հիշեցրեց, որ “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի ԵՐԿՐՊԱԳԵՍ և միայն նրա՛ն պիտի պաշտես (Ղուկաս 4․8): Բայց փնտրեք ֆեյսբուքում ու ինքներդ կտեսնեք թէ ինչքան մարդիկ են գրում որ երկրպագում են այս կամ այն ֆուտոլիստին, թիմին, կամ ինչ որ կիստկլոր անամոթ երգչուհու։ Ժողովուրդ, Աստվածաշնչում մի շատ ահավոր մեղք կա, որ կոչվում է "հոգևոր շնություն։" Դա այն է, որ դու քեզ համարում ես Քրիստոնյա, բայց գնում զվարճանում ես այլ մարդու-ձեռքով-ստեղծված կուռքերի հետ (ինչպես օրինակ Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին հրապարակում Նեպտունի հետ), կամ էլ Արարիչ Աստծուն թողած, երկրպագում ես մարդկանց առաջ (կռանալ երկիրը պաչել)։ Սրա տակից ո՞նց էք դուրս գալու։ Երբ ձեր տանը մի օր հանկարծ պատուհաս թակի (Աստված չանի, չեմ կամենում) դուք ու՞մ էք կանչելու, ու՞մ էք աղոթելու՝ Մեսսիին թէ՞ Լամին Յամալին։ Դրանք ձեզ կօգնե՞ն։ Իսկ եթե Աստծուն կանչեք, այս "երկրպագություններից" հետո, Նա ձեզ կլսի՞։ Սիրելի ժողովուրդ։ Կյանքը գնում է, բայց շատ շատերը երբեք իրենց ֆիլտրերը չեն միացնում որ մտածեն։ Հայերենում չի կարելի երկրպագել բառն օգտագործել որևէ այլ նպատակով, բացի երբ երկրպագում ենք Աստծուն։ Չի կարելի մարդու առաջ կռանալ ու ասել ես նրա ոտքերի առաջ երկիրը կհամբուրեմ։ Չի կարելի մարդուն տալ այն փառքը, որն ըստ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԻ պատկանում է միայն ու միայն Աստծուն։ Հասկանում եմ, որ շատերդ երևի առանց մտածելու էք արել։ Դրա համար էլ գրել եմ, որ պետք ա միացնել ֆիլտրերը, և նախքան մի բան ասելը՝ նախ մտածել՝ թէ նագոլկեքով ֆուտբոլիստի առաջ կռանալ ու հողը պաչելու մասին հայտարարե՞լ, թէ՞ այդ բառը պահել միայն ու միայն Աստծու համար։ Ցավոք մարդկանցից շատերն են այսպես առանց մտածելու, առանց ֆիլտրելու խոսում։ Օրինակ, երբ մեկին հայհոյում ես ու ասում "քո տիրու մերը․․․"։ Հլը մի հատ մտածի թէ ով է մարդու Տերը, և ով է այդ Նրա մայրը․․․ Իսկ եթե սիրում էք մի թիմի, կարելի է պարզապես օգտագործել "աջակից, կամ աջակցել" բառերը, բայց որ երբեք երկրպագել կամ երկրպագու։ Այդ բառը միայն ու միայն Աստծո համար է։ Եվ քանի որ գրեցի այս մասին, նաև կարևոր եմ համարում ասել, որ այն բանից հետո երբ Մարտ ամսին UEFA-ն տուգանեց Սերբական թիմին, ում աջակիցները Տեր Հիսուսի պատկերն էին ցուցադրել տրիբունայում, այլևս ոչ մի FIFA-ի խաղ չեմ դիտում։ Մենք չենք կարող զվարճանալ Քրիստոսի հակառակորդների հետ՝ նրանց միջոցառումներին՝ ինչքան էլ դա հետաքրքիր լինի։ Խնդրում եմ, այս գրվածը դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի հայ գոնե-քրիստոնյա մարդիկ իմանան ու երկրպագել բառը միայն ու միայն Աստծո համար օգտագործեն։ |
Մի՛ երկրպագիր․․․
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


