ArmComedy-ն գրում է. Զատիկից հետո որոշեցինք պարզել թե որ պատգամավորներն են ձվերով կռվել և ինչ հաջողություններ են արձանագրել։
Սամվել Ալեքսանյան
«Մի 1000 ձու տարել եմ ազզջան։ Իմս հատուկ ձու էր, նայում ես՝ տեսքից ոնց-որ սովորական ձու լինի, բայց դա մենակ տեսքից։ Իրականում գործարանում սարքած կավից ձու էր։ Մարդու չասեք, Հայաստանում մենակ ես ունեմ դրանից»։
Էդմոն Մարուքյան
«Շատ ագրեսիվ բան կա ձվերով կռիվ անելու մեջ։ Պետքա ձգտել բարիին, լուսավորին, ինտելեկտուալին։ Ձու չէինք ջարդում՝ այլ բանակցելով փորձում էինք իրար համոզել զիջել ձուն»։
«Տարել եմ բազմաթիվ հավկիթ, այո, քանի որ դա մեր տարիների փորձն է, որի միջոցով պետք է ձգտենք դեպի նորարարություն, բայց չմոռանալով իհարկե Զատիկի խորհուրդը»։
Առաքել Մովսիսյան
«Մի 10-15 յաչեյկա կրել եմ։ Ավելի շուտ իրանք խելոք բերին տվին»։
Լևոն Զուրաբյան
«Պայքարը ձվի համար դեռ շարունակվում է։ Թեև արտաքնապես հակառակորդի ձուն միակտոր է, սակայն անհերքելի է, որ ռեժիմի ձվի մեջ բազմաթիվ խորքային ճաքեր կան։ Դեղնուցը խուճապի մեջ է»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում