▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհերը տասը Դիանա կծալի ու մի կողմ կդնի

Hraparak.am-ը գրում է.

Մհեր Սեդրակյանի մոտ չգիտեի, որ ստեղծագործողի թաքնված շնորհ կա: Ի՜նչ է կորցրել հայկական սերիալը:

Շատ են խոսում, որ սցենար գրելում Դիանան մրցակից չունի, հավատացնում եմ՝ Մհերը տասը Դիանա կծալի ու մի կողմ կդնի՝ իր սցենարներով: Եթե լրագրողների հետ թեկուզ այս վերջին «հանդիպումը» նկարահանվեր, որևէ սերիալ «գլուխը պատովը կտար», թե նման դիտում կարողանար ապահովել:

Ի՜նչ հումք, ի՜նչ երևակայություն, ի՜նչ ստեղծագործական մոտեցում:

Ահա թե ինչպես է բացատրում Մհեր Սեդրակյանը լրագրողներին «նախիր» անվանելու պատմական պահը.

«Նախիր ասվածը մի պատմություն է եղել ինձ հետ կապված: Մի քանի տարի առաջ պարարվեստի ուսումնարանը պետական քննություններ էր հանձնում, մեզ մոտիկ երեխա կար, մենք գնացել էինք օպերա: Դուրս գալուց շատ էինք, ես, մի 10-12 հոգի հետս, ու մեկը խմած գոռաց՝ պահ–պահ, էս ում նախիրն է: Բնական է՝ վիրավորվեցինք, այդ ժամանակ միլիցիան կանգնած էր, ու այդ մարդը մոտեցավ միլիցիային: Ես նստեցի մեքենան, եկա, կանգնեցի իրենց մոտ, մեքենայի պատուհանը իջեցրեցի ու ասացի, որ հարգելով մեր ոստիկաններին՝ ես ոչ մի բան քեզ չեմ ասում, բայց եթե իրենք այստեղ չլինեին, ապա կբացատրեի՝ նախիրը որն է, դու ով ես: Դրանից հետո, երբ տեսա ամբոխը, իմ ընկերներին պատմեցի այդ դեպքը, որ օպերայից դուրս գալուց մեկը քեֆը լավ գոռաց. «էս ում նախիրն է, էս ում նախիրն է»: Այս ընկերը երեւի լսել է ինչ-որ մի բան, հետեւներիցս եկել է, այսպես ասած՝ գյոզ է դրել ու նախիր բառը այդտեղից վերցրել է: Դա չի վերաբերվել ոչ մի լրագրողի …» /Ժողովուրդ/:

Սերիալային սցենարիստներն ինչքա՜ն բան ունեն Մհեր Սեդրակյանից սովորելու: Մարդ, որ հանուն պատգամավորական աթոռի զոհաբերել է իր ողջ ստեղծագործական շնորհը: Նրան կարելի է անվերջ լսել, մի տաս տարբերակ կարող է գրել « նախիր» արտահայտության վերաբերյալ: Նվազագույնը՝ 10 տարբերակ:

Հասմիկ Բաբաջանյան  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее