«Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել, բայց այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմա՞մբ են արել՝ ցույցը կանխելու համար կամ գուցե փողե՞ր կան ինչ-որ տեղից ստանալու։ Կրկնում եմ, մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց վարկածներն ապրելու իրավունք ունենք։ Ես խոսել եմ գիտնականների հետ, որոնք ասել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։ Ասելիքս այն է, որ այս մարիկ ոչնչից ո՛չ հասկանում են, ո՛չ էլ որևէ մեկին հարցնում են, հետևաբար աղետն իրենք են»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Դիտեք նաև՝ |
«Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմա՞մբ են արել»․ Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet