Օրվա քաղաքական անեկդոտը Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
- Եվրոպական շատ երկրներում պատգամավորներն ու նախարարները երթեւեկում են հեծանիվով, իսկ Հայաստանում բոլոր այդ պաշտոնյաները՝ շքեղ մեքենաներով,-ասում է մեկը կարկառուն ՀՀԿ-ականին:
- Դե, եվրոպացիները հարուստ են, ախպեր, դրա համար էլ հեծանիվ են առնում,-պատասխանում է կարկառունը:
- Ո՞նց,-զարմանում է զրուցակիցը...
- Դե նայիր, ախպեր, «Մերսեդեսը» արժե, միջինը, 40 հազար դոլար, եւ կշռում է 2 տոննա, այսինքն մերսի 1 կիլոն ընդամենը 20 դոլար ա, հեծանիվը արժե 1500 դոլար եւ կշռում է ընդամենը 7,5 կիլո: Այսինքն մի կիլո հեծանիվը 200 դոլար արժե: Չստացվե՞ց, որ Մերսը հեծանիվից 10 անգամ էժան ա: Դե մենք էլ՝ խեղճուկրակ ՀԿԿ-ականներս էժանն ենք ընտրել...