Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի սուպերմարկետներից մեկում մերկ այցելուն նետվել է վաճառքի համար նախատեսված ձկներով լի ակվարիումը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը վազում խանութում, ապա մտնում ջուրը, մի քանի անգամ սուզվում, դուրս գալիս և լքում խանութը։
Զարմանալին այն է, որ ո'չ անվտանգության աշխատողները, ո'չ վաճառողները որևէ քայլ չեն ձեռնարկում. հաղորդում է utro.ru -ն: