Ռուսաստանում՝ Սոլնեչկոգորսկում, 38-ամյա հայ տաքսիստ Արա Ջանասլանյանը փոքր երեխային հանել է այրվող ավտոմեքենայից: Փոքրիկի հայրը նրան թողել է մեքենայի մեջ և բարձրացել տուն, ապա տեսել է, որ «Նիվան» ծխի մեջ կորած է:
Այդ պահին պատվերով բակում է եղել նաև Արան, ով տեսնելով, որ «Նիվա»-ից ծուխ է դուրս գալիս և լսելով, որ այնտեղ երեխա կա` անցել է գործի.
«Մեքենայի շուրջ մարդիկ էին հավաքվել, բայց ոչ ոք ոչինչ չէր ձեռնարկում: Մարդիկ խոսում էին, որ մեքենայում կարծես երեխա կա: Լսելով այդ մասին՝ ես միանգամից մոտեցա մեքենային, բայց ծուխի պատճառով չէի կարողանում որևէ բան տեսնել, իսկ հետևի նստատեղում արդեն կրակ էր բռնկվել»:
Տղամարդը բացել է մեքենայի առջևի դուռը, բայց վարորդի ու ուղևորի նստատեղին ոչ մեկին չէր գտել: Հայ տաքսիստը որոշել է ստուգել «Նիվայի» հետևի նստատեղը, որտել գտել է փոքրիկ տղային, ով կուչ էր եկել ու թաքնվել առջևի նստատեղի տակ: Նա հազիվ էր շնչում, երբ Արան դուրս է բերել նրան այրվող մեքենայից: Անդրեյի առաջին բառերն էին. «Մի՛ ասեք հայրիկին, թե չէ նա ինձ վրա կբարկանա...»:
Նախնական տվյալներով հրդեհի պատճառն այն է եղել, որ երեխան խաղացել է կրակայրիչով:
Արան նույնպես այրվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել:
Հավելենք, որ 38-ամյա վարորդ Արա Ջանասլանյանը ծնունդով Հայաստանից է: