«Ինչպես հայտնի Է՝ այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են։ Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել Է 7,8 տոկոս։ Սակայն ուշագրավն այն Է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն Է կտրուկ նվազել։ Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել Է ավելի քան 70 տոկոսով։ Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով։ Իսկ ինչ վերաբերում Է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել Է 9 տոկոս։ Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների և բարեգործական միջոցների հաշվին։ Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։