▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր սրտի վերքը». Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիան ֆիլմ է նկարահանում

Որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք, որ «Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մտադրություն ունի նկարահանել գեղարվեստական ֆիլմ, որը կկոչվի «Պացիենտ»:  Այն ներկայացնելու է հայոց ցեղասպանության մանրամասները: Տեղեկացնենք, որ ֆիլմում ներգրաված են լինելու այնպիսի հոլիվուդյան հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը և Էդրին Բրոուդին:

Պարզ է դարձել, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը արդեն իսկ դիմել է աշխարահռչակ ռեժիսոր, սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին ֆիլմն իրականություն դարձնելու նպատակով: Հիշեցնենք նաև, որ ֆիլմի երաժշտության հեղինակը լինելու է «System Of A Down» խմբի մեներգիչ հայազգի Սերժ Թանկյանը:

Տեղեկություններ են հայտնվել, որ օրեր առաջ այս առիթով Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումների» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է իրականացրել։

Ըստ տվյալ հանձնաժողովի անդամների` հայկական լոբբին մեծ բյուջե ունեցող ֆիլմ է պատրաստվում նկարահանել, ինչին ի պատասխան` նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև թուրքական կողմը։ Թուրքական ֆիլմը կանվանվի «Մեր սրտի վերքը»։ Նշենք, որ ֆիլմի նկարահանումները նախատեսվում են սկսել մեկ ամսից` Իզմիրում։

«Հայկական ֆիլմի անվանումը հայկական հարցի հետ որևէ կապ չունի։ Ընդամենը սիրային ֆիլմ է հիշեցնում»,-ասել է թուրք ընդդիմադիր պատգամավոր Սինան Օղանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее