Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.
«Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։
Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում, դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ»: