«Երկրի վիճակով մտահոգված ենք, հույսներս դուք եք»,- դիմելով Բյուրական այցելած Բագրատ Սրբազանին՝ ասաց բյուրականցի տղամարդը։ «Միասին ենք, միասին»,- արձագանքեց շարժման առաջնորդը, ապա շրջեց համայնքում։ |
Դիտեք նաև՝
Բյուրականում քաղաքացիներից մեկը լրագրողի հետ զրույցում նշեց, որ Սրբազան շարժումից ակնկալիքն այն է, որ Հայաստանի թուրքական իշխանությունը քշվի Հայաստանից, որ ազատագրվի մեր երկիրը: Հարցին` ինչպես եք տեսնում այդ ճանապարհը, նա պատասխանեց` ուղղակի հավատում եմ Սրբազանին, միշտ մասնակցել եմ ակցիաներին: Հաջորդ հարցին` գործող իշխանություն ասում է, որ այս շարժումը երկիրը պատերազմի մեջ է ներքաշելու, նա պատասխանեց. «Դե պատերազմ բերող իշխանությունն այդպես պետք է ասի, պատերազմ բերողն իրենք են, պատերազմը ոչ այս շարժումից է գալիս, ոչ դիմադրությունից»: *** *** |