Ղազախստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության պայմանագիր։
«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,-Երևանում այս մասին հայտարարեց Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա ասաց, թե իրենց հիմնական նպատակն է մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ՝ խաղաղության ու կայուն զարգացման համար։
Տոկաևի և Փաշինյանի հայտարարությունները մամուլի համար՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝
***
Անդրադարձել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախագծի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանային իրավիճակը։ Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում երկուստեք հետաքրքրությունները պարարտ հող են ստեղծում համատեղ աշխատանքների ակտիվացման համար»,- ասել է Փաշինյանը։ *** |
Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման մակարդակը հասցնել 350 մլն դոլարի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք՝ ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը։ Պետք է ակտիվացնել հարաբերությունները արդյունաբերության, ֆինանսների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Այս իմաստով հայկական կողմին առաջարկեցի համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել»,- ասել է Տոկաևը։ |