«Ինչպես նկատում ենք, մեր գեներալներն ու ավագ սերնդի զորավարները ոչ թե Բաքուն են գրավում, ոչ թե ադրբեջանցու հետևին են ձեռք տալիս, այլ միմյանց։ Բավական չէր, որ մինչև այժմ Մանվելը, Սեյրանը Ժիրայրին չէին ճանաչում, հիմա էլ բոլորը բոլորին չեն ճանաչում։ Սամվել Բաբայանն էլ դեռ Արցախ չհասած, նրա շուրջ էնպիսի մի աժիոտաժ ստեղծեցին, կարծես 800հա հետ է բերել, Մանվելն էլ դեմ է... Անկախ նրանց բոլորի հանդեպ բոլորիս տարբեր վերաբերմունքից /մեկի հանդեպ մի քիչ լավ կամ վատ/, ցավ եմ ապրում, որ այս կարգի հրապարակային ռազբորկեքի են տրվել։ Բոլորով միասին կազմակերպեք 800 հեկտար հայրենիքը հետ բերեք, Բաքուն գրավեք, Ռուսաստանի կողմից Ալիևին ծախած զենքը ավար բերեք, թուրք զինվորի հետևին ձեռք տվեք /ինչպես ժամանակին կատակում էիք/, հետո կբանավիճեք։ Թե չէ շատ շատ տխուր պատկեր եք բացել...»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մտքին, ով խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին` ասել է. «Սամվել Բաբայանը ո՞վ ա: Ես 55 օր Ղարաբաղ եմ եղել, ըտենց մարդ չեմ տեսել»:
Մեր գեներալները ոչ թե ադրբեջանցու հետևին են ձեռք տալիս, այլ միմյանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet